«Այսօր ցրտել է, սակայն…». Սուրենյանը` առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է։

Սեպտեմբերի 23-25-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով և Արարատյան դաշտում ու Երևանում կրկին կհասնի +30…+31 աստիճանի։

Առաջիկա շաբաթվա ընթացքում հանրապետությունում տեղումներ չեն սպասվում։ Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր»,- գրել է նա։

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է։ Սեպտեմբերի 23-25-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար…

Posted by Gagik Surenyan on Saturday, 21 September 2019

Spread the love
  •   
  •